Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որ այդ մարդիկ բանտից ազատ արձակվեն․ Փաշինյանը՝ գերիների մասին | 1lurer.am

Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որ այդ մարդիկ բանտից ազատ արձակվեն․ Փաշինյանը՝ գերիների մասին | 1lurer.am

 1lurer.am Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվում պահվող հայ գերիների և Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների ազատ արձակման հարցը մշտապես գտնվում է Հայաստանի իշխանությունների օրակարգում։ Այս մասին նա խոսել է Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում (IIEA) կայացած հանդիպման ժամանակ։

Վարչապետի խոսքով՝ Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հարցի լուծման համար անհրաժեշտ է ամրապնդել տարածաշրջանում հաստատված խաղաղությունը և հաղթահարել թշնամական մթնոլորտը։

«Բանտարկյալների խնդիրը մեր իրողության մեջ կարևոր խնդիրներից է: Բայց այդ խնդիրը լուծելու համար մեզ անհրաժեշտ է ամրապնդել խաղաղությունը: Այլապես այն չի լուծվի: Բանտարկյալների առկայության հանգամանքը թշնամական մթնոլորտի արտացոլումն է: Եթե խորանա թշնամանքը, դա կնշանակի, որ այս հարցը հաստատ 100%-ով չի լուծվի»,- ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները դիվանագիտական շփումների ընթացքում շարունակաբար բարձրացնում են Բաքվում պահվող հայերի հարցը և չեն հրաժարվելու նրանց ազատ արձակմանն ուղղված ջանքերից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն