Թուրքիայի հետ սահմանների բացմանը շատ մոտ ենք. Փաշինյան | azatutyun.am

Թուրքիայի հետ սահմանների բացմանը շատ մոտ ենք. Փաշինյան | azatutyun.am

azatutyun.am Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուբլինում հայտարարել է, որ այժմ պատմական հնարավորություն է ստեղծվել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, որը Հայաստանն իրավունք չունի բաց թողնելու։

«Երկու օր առաջ ես շատ դրական հանդիպում ունեցա նախագահ Էրդողանի հետ։ Արձանագրեցինք, որ առաջընթաց ենք գրանցել և չափազանց մոտ ենք վերջնական քայլին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների ամբողջական բացմանը»,- Դուբլինում հայտարարել է Փաշինյանը։

Երևանն ու Անկարան 2021 թվականից պայմանավորվել են հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների, սակայն թուրքական կողմը հայ – թուրքական հաշտեցումը մշտապես պայմանավորել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով: Արդյունքում՝ մինչ օրս կյանքի չի կոչվել անգամ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու պայմանավորվածությունը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն