Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Վարորդի նկատմամբ բռնության դեպքի առթիվ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Միաժամանակ կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին և վարորդներին դրսևորել հարգալից ու հանդուրժողական վերաբերմունք հանրային տրանսպորտի վարորդների և, առհասարակ, ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցների նկատմամբ։

Հատկապես ընդգծենք՝ անկախ ավտոմեքենայի արժեքից, պետհամարանիշի կրկնվող թվային կոմբինացիայից, սեփականատիրոջ սոցիալական դիրքից կամ հանրային կարգավիճակից՝ որևէ մեկին արտոնյալ վերաբերմունք կամ առավելություն չի վերապահվում։ Իսկ վարորդների նկատմամբ բռնությունը, սպառնալիքը կամ նվաստացուցիչ վերաբերմունքը ոչ միայն անթույլատրելի են, այլև դատապարտելի։
Ճանապարհին բոլորն ունեն հավասար իրավունքներ և պարտավորություններ»,-ասվում է հաղորդագրությունում:

Նոյեմբերի 13-ին լրատվամիջոցները հայտնել էին, որ հարձակում է եղել թիվ 2 տրոլեյբուսի վրա. թքել են վարորդի ուղղությամբ, փորձել հաշվեհարդար տեսնել, որից հետո քաշքշոց է սկսվել:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն