azatutyun.am Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնություն է տվել երկու դատավորի նկատմամբ նրանց լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելուն։ Լուրը «Ազատության» հետ զրույցում հաստատել են ԲԴԽ-ից:
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը «Ազատության»-ը հայտնել էր, որ համապատասխան երկու միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ։
Գլխավոր դատախազությունը չի հրապարակել, թե որ դատավորներին են վերաբերում միջնորդությունները՝ պատճառաբանելով, որ նախաքննության գաղտնիության, դատական իշխանության և դատավորի հեղինակության պահպանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդությունների բովանդակությունն ու դատավորներին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում