ԱՄՆ-ն առաջին անգամ հարցրել է՝ արդյոք Ուկրաինան կհեռանա Դոնբասից՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց. Զելենսկի | azatutyun.am

ԱՄՆ-ն առաջին անգամ հարցրել է՝ արդյոք Ուկրաինան կհեռանա Դոնբասից՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց. Զելենսկի | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ-ն առաջին անգամ առաջարկել է քննարկել Դոնբասից ուկրաինական զորքերի դուրսբերումը՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության դիմաց։ ՖրանսՊրեսի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ երեկ լրագրողների հետ զրույցի ժամանակ, որի մանրամասները հրապարակվել են այսօր։

«Ամերիկացիները հարց բարձրացրին՝ իսկ ի՞նչ կլինի, եթե Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին։ Արդյոք Ուկրաինան այդ դեպքում դուրս կգա՞ Դոնբասից։ Սա առաջին անգամ էր, որ նման հարց էր բարձրացվում»,- ասել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ Կիևը քննարկում է ՆԱՏՕ-ի և Եվրամիության կողմից անվտանգության կոնկրետ երաշխիքներ ստանալու հարցը։ Եթե արևմտյան երկրները հաստատեն այդ երաշխիքները, ինքը մտադիր է հարցը ներկայացնել ուկրաինական հասարակության քննարկմանը։

«Ես իրավունք չունեմ այդ որոշումն ինքնուրույն կայացնելու», – ասել է Ուկրաինայի նախագահը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն