Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ | factor.am

Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից

Հայաստանի Մ-17 հավաքականը շարունակում է պայքարը ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման առաջին փուլի 10-րդ խմբում։ Այս կասին հայտնում են ՀՖՖ-ից։

Երկրորդ տուրում մեր ընտրանին 0-4 հաշվով պարտվեց Իտալիային։ Աչքի ընկան Ֆորչուն Էգարևբան, Պիետրո Սալվաին և Միկելե Էլենան։ Ինքնագոլի հեղինակ դարձավ Քոլին Մուլլինսը։

Խմբի մյուս խաղում Ֆրանսիան 3 անպատասխան գնդակ ուղարկեց Լյուքսեմբուրգի դարպասը։ Գոլերը խփեցին Յանիս Բուսերան, Ժորդան Ժերվելեն և Յանիս Խարբուշը։

Այս տուրից հետո Ֆրանսիան և Իտալիան ունեն հավասար՝ 6-ական միավոր։ Լրացուցիչ ցուցանիշներով առաջատարը իտալացիներն են, երկրորդը՝ ֆրանսիացիները, երրորդը՝ հայերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն