Ռուսաստանը պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի կազմի վերաբերյալ. Պեսկով | azatutyun.am

Ռուսաստանը պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի կազմի վերաբերյալ. Պեսկով | azatutyun.am

azatutyun.am Ռուսաստանը պայմաններ չի դնի Եվրոպայից Ուկրաինայի հարցով բանակցային խմբի կազմի վերաբերյալ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ի «Յունաշև Live» ալիքին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք չենք կարող և չենք ցանկանում պայմաններ դնել նրանց բանակցային խմբի կազմի վերաբերյալ։ Հարցի նման ձևակերպումը բացարձակապես սխալ է», – ասել է Պեսկովը։

Միաժամանակ, մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացում Եվրամիության ներկայացուցիչների հնարավոր ներգրավման հարցը, Կրեմլի խոսնակը նշել է, որ ավելի լավ կլիներ եվրոպացիների հետ քննարկել և հասկանալ, թե որքանով կարող է նրանց դիրքորոշումը նպաստել խաղաղության գործընթացին։

Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնել են, որ Եվրոպան ևս մասնակցի բանակցային գործընթացին. Քուշներ

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն