Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի | armenpress.am

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի | armenpress.am

 armenpress.am Գազայի հատվածի հիվանդանոցներ վերջին 48 ժամում տեղափոխվել են 16 զոհի մարմին և 68 վիրավոր։

Այս մասին հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։ Նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասել է 74 695-ի, իսկ վիրավորներինը՝ 176 093-ի։

Գերատեսչության տվյալներով՝ 2025 թվականի հոկտեմբերի 11-ի հրադադարից հետո գրանցվել է 1643 զոհ և 5964 վիրավոր։ Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և դուրս է բերվել զոհվածների ևս 850 մարմին։

Նախարարությունը նաև հայտնել է ուժեղ ցրտի հետևանքով ինն ամսական երեխայի մահվան մասին։ Ցրտից մահացածների ընդհանուր թիվը հասել է 11-ի։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն