Նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արագ տրամադրման ծառայությունները․ ՆԳՆ-ի իրազեկում

Նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արագ տրամադրման ծառայությունները․ ՆԳՆ-ի իրազեկում

Նոյեմբերի 14-ից Հայաստանում հասանելի է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման արագացված ծառայությունը։  Այս մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Արագացված ծառայությունից օգտվելու դեպքում Երևանում փաստաթուղթը հնարավոր է ստանալ 24 ժամվա ընթացքում, իսկ մարզերում՝ 48 ժամվա ընթացքում։ Նշված ժամկետներում շաբաթ և կիրակի օրերը չեն հաշվարկվում։

Ծառայության արժեքը նույնականացման քարտի համար կազմում է 13 950 դրամ։

Կենսաչափական անձնագրի արագացված տրամադրման համար քաղաքացիները պետք է վճարեն 88 650 դրամ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն