Օրբանի կառավարության նախկին նախարարից մոտ 20 մլն դոլար են առգրավել | azatutyun.am

Օրբանի կառավարության նախկին նախարարից մոտ 20 մլն դոլար են առգրավել | azatutyun.am

azatutyun.am Հունգարիայում ազգային զարգացման նախկին նախարար Միկլոշ Շեստակից առգրավել են ավելի քան 5 միլիարդ ֆորինտ, 2.65 միլիոն եվրո և 1.57 միլիոն դոլար՝ ընդհանուր մոտ 20 միլիոն դոլար կանխիկ գումար:

Ինչպես հաղորդել է հունգարական MTI լրատվական գործակալությունը, գումարն առգրավվել է Շեստակի նկատմամբ կոռուպցիոն քրեական գործով խուզարկությունների ընթացքում, որոնք իրականացվել են նոյեմբերի 12-13-ը մայրաքաղաք Բուդապեշտի և երեք մարզերի մի քանի հասցեներում: Փողերը թաքցված էին գյուղատնտեսական, պահեստային և բնակելի շինություններում, մի մասը թաղված էր անտառում:

Հունգարիայի ֆինանսների նախարար Անդրաշ Կարմանի խոսքով՝ փողերը հաշվելու համար Պետական գանձապետարանի 12 աշխատակիցներից պահանջվել է ութ ժամ, օգտագործվել է թղթադրամներ հաշվող հինգ մեքենա:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն