Ձեր ուզած արդյունքը մեր ուզածն է, որն այս նախագծով չի լինի․ Ավանեսյանը՝ «Ուժեղ Հայաստանին» | arm.sputniknews.ru

Ձեր ուզած արդյունքը մեր ուզածն է, որն այս նախագծով չի լինի․ Ավանեսյանը՝ «Ուժեղ Հայաստանին» | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Պետությունը ստեղծել է առողջության ապահովագրության համակարգ, որի շնորհիվ այսօր մեծ թվով դեղեր անվճար կամ համավճարով են հասանելի դառնում ՀՀ քաղաքացիների համար։ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ արձագանքելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենսդրական նախագծին։

Խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունն առաջարկում է, որ բոլոր այն դեղերը, որոնք գրանցված են ԵՄ անդամ պետությունների համապատասխան սերտիֆիկացման գրասենյակների կողմից և ազատ շրջանառվում են ԵՄ անդամ պետություններում, զուտ փաստաթղթային փորձաքննության հիման վրա ճանաչում ստանան և գրանցվեն ՀՀ դեղերի ռեեստրում։

«Եթե առողջությունն ամեն ինչից վեր է, և մարդն ամենամեծ արժեքն է, եթե մեր բոլորի գործունեությունը պիտի լինի ընդգծելու նաև մեր երկրի առաջընթացն այս ոլորտում, ինձ համար զարմանալի է, թե ինչու էր տարեսկզբին հնչում մարդկանց վախեցնող, մոլորեցնող տեղեկատվություն, թե՝ «տեսեք, տեսեք, ընտրություններից հետո առողջության ապահովագրությունը կվերջանա», ինչի պատճառով էլ մայիսին ունեցանք դիմելիության աճ»,- նշեց Ավանեսյանը։

Համաձայնեց՝ առողջությունն ամեն ինչից վեր է և առողջապահական ծառայությունների հասանելիությունը բոլորի խնդիրն է։ Նշեց՝ գնահատում են «Ուժեղ Հայաստանի» խմբակցության նախաձեռնությունը՝ շեշտելով, որ նրանց ուզած արդյունքը բոլորի ուզածն է՝ դեղերը լինեն ավելի հասանելի ոչ միայն ֆիզիկապես, այլև ֆինանսապես։

«Բայց արդյունք ուզենալը մի բան է, ներկայացված ձեր նախագիծը լրիվ այլ բան է․․․ Ձեր նշած ցանկությունն այս նախագծով հնարավոր չէ իրականացնել։ Դուք առաջարկում եք մի կառուցակարգ, որը, ըստ էության, մեր օրենքի տրամաբանության մեջ չի տեղավորում և գործնականում հնարավոր չէ իրականացնել»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն