21-օրյա բուժումից հետո խնամքի ինստիտուտ չկա. Ավանեսյանը՝ հոգեկան խնդիրներով անձանց մասին | arm.sputniknews.ru

21-օրյա բուժումից հետո խնամքի ինստիտուտ չկա. Ավանեսյանը՝ հոգեկան խնդիրներով անձանց մասին | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հնարավոր չէ մշտապես մեկուսացրած պահել, ու խնդրի լուծումը հետբուժական խնամքի կենտրոններ ստեղծելն է։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով հոգեկան առողջության խնդիր ունեցողների կողմից կատարվող սպանություններին։

Ի դեպ, ըստ օրենքի, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձն ինքը պետք է ասի, որ ցանկանում է բուժվել։ Դեպքեր են լինում, երբ քաղաքացիներն ահազանգում են, որ իրենց հարազատը նման խնդիր ունի, բայց իրավապահները նշում են` պետք է ինչ–որ արարք կատարած լինի, որպեսզի նրան տեղափոխեն Հոգեկան առողջության կենտրոն։ Խնդիրն այն է, որ այնտեղ էլ մոտ 3-4 օր են պահում։

«Երբ հանցագործությունը կատարում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը, դա շատ ավելի մեծ հանրային ուշադրության է արժանանում որպես առանձին երևույթ։ Առաջին հերթին, պետք չէ շեշտադրումը դնել մարդու ախտորոշման վրա, առողջական խնդիր չունեցող անձինք էլ են նման հանցագործություններ կատարում։ Երկրորդը` ՀՀ–ում մոտ 100 000 անձ ունի նման ախտորոշում, ի՞նչ եք կարծում` պետք է նրանց միշտ մեկուսացվա՞ծ պահենք։ Երբ սրացումներ են լինում անձի մոտ, պետք է կա՛մ անձն ինքնակամ որոշի գնալ կենտրոն, կա՛մ դատարանը որոշի»,– նշեց Ավանեսյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն