ԱԺ-ն նոյեմբերի 17-ին մեկնարկող հերթական նիստերում կքննարկի 13 հարց | factor.am

ԱԺ-ն նոյեմբերի 17-ին մեկնարկող հերթական նիստերում կքննարկի 13 հարց

Նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԺ մամուլի ծառայությունը։

«Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու նոյեմբերի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարց»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն