azatutyun.am Ազգային ժողովում այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին իշխանական պատգամավորների հայտարարություններից հետո։ Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հարվածել են սեղաններին, իսկ ավելի ուշ՝ լքել նիստերի դահլիճը։
Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, քննադատելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության՝ ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ հայտարարության նախագիծը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին անվանել է «կտրիճ Ներսիսյան»։
Ընդդիմադիրները սկսել են հարվածել սեղաններին։ Այդ պահին միջամտել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հայտարարելով, որ դեմ է որևէ պատգամավորի՝ ոչ վիրավորական արտահայտություններ օգտագործելու իրավունքի սահմանափակմանը։
«Ես դեմ եմ, որ որևէ պատգամավոր կաշկանդվի որևէ ոչ վիրավորական արտահայտություն արտաբերելուց», – ասել է Ռուբինյանը, ապա ինքն էլ սկսել է թվարկել կաթողիկոսի հասցեին մեղադրանքները։
«Կտրիճ Ներսիսյան, ԿԳԲ գործակալի եղբայր, կուսակրոնության ուխտը խախտած, կոռուպցիոներների պաշտպան, հազարամյա հայկական եկեղեցին կոռուպցիայի վահան դարձրած», – հայտարարել է ԱԺ փոխնախագահը։
Ռուբինյանի խոսքերի ընթացքում ընդդիմադիրները շարունակել են հարվածել սեղաններին, մինչդեռ իշխանական պատգամավորները ծափահարել են նրան։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում