Հայաստանը չի ընդունում Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումը․ Ռուբինյան | armenpress.am

Հայաստանը չի ընդունում Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումը․ Ռուբինյան | armenpress.am

armenpress.am Ազգային ժողովում Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի ընդունում խաղաղության պայմանագրի ստորագրումը նոր Սահմանադրության ընդունմամբ պայմանավորելու Ադրբեջանի մոտեցումը և պատրաստ է պայմանագիրը ստորագրել արդեն այսօր։ ԱԺ նախագահը նոյեմբերի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման կապին։

«Մենք չենք ընդունում այդ մոտեցումը։ Մենք համարում ենք, որ որևէ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրման, և հենց այսօր էլ պատրաստ ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը»,-ասել է Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը բխում է Հայաստանի ներքին օրակարգից։ Միաժամանակ նա չի բացառել, որ դրա ընդունումը կարող է արտաքին քաղաքական հետևանքներ ունենալ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն