azatutyun.am Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանի դատարանը Ռուսաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Ռուսլան Ցալիկովին դատապարտել է 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում:
Ինչպես հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագիծը, նախկին փոխնախարարի նկատմամբ նաև 500 միլիոն ռուբլի (շուրջ 6 միլիոն դոլար) տուգանք է նշանակվել, նրան զրկել են բոլոր պետական պարգևներից: Պատիժը կրելուց հետո Ցալիկովը 15 տարի չի կարող պետական ծառայության պաշտոններ զբաղեցնել:
Նախկին փոխնախարարը մեղավոր է ճանաչվել յուրացման, փողերի լվացման և կաշառառության մեջ:
Պետական մեղադրողը պահանջել էր 18 տարվա ազատազրկում խիստ ռեժիմի գաղութում:
Գործը քննվել է փակ ռեժիմով:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում