ԵՄ-ն Եվրոպական խաղաղության հիմնադրամից Կիևին 1 միլիարդ եվրո է հատկացրել զենք գնելու համար | shantnews.am

ԵՄ-ն Եվրոպական խաղաղության հիմնադրամից Կիևին 1 միլիարդ եվրո է հատկացրել զենք գնելու համար | shantnews.am

shantnews.am Եվրամիությունը 2024 թվականից ի վեր առաջին անգամ նոր պայմանագրերով Ուկրաինայի համար սպառազինության գնումների նպատակով 1 միլիարդ եվրո է հատկացրել Եվրոպական խաղաղության հիմնադրամից (EPF)։ Այս մասին հայտնել է ԵՄ խորհուրդը։

«ԵՄ խորհուրդը հաստատել է երկու որոշում, որոնք թույլ են տալիս Եվրոպական խաղաղության հիմնադրամից Ուկրաինային 1 միլիարդ եվրոյի նոր ռազմական օգնություն տրամադրել։ Գումարը նախատեսված է անօդաչու թռչող սարքերի, հակաօդային պաշտպանության համակարգերի, զինամթերքի, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների և ռադարների համատեղ գնումների համար», – ասվում է հայտարարության մեջ։

Նշված սպառազինությունը մարտական գոտի պետք է մատակարարվի մինչև 2027 թվականի վերջ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն