Արամ Ա–ն այցելել է Լիբանանի նախագահին և հրավիրել բացելու կաթողիկոսարանի նոր կենտրոնը | arm.sputniknews.ru

Արամ Ա–ն այցելել է Լիբանանի նախագահին և հրավիրել բացելու կաթողիկոսարանի նոր կենտրոնը

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունին: է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետն ընդգծել է Լիբանանի տարածքային ամբողջականության, պետական գերիշխանության եւ անկախության պահպանման հրամայականը։ Նա վերահաստատել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը զորակցում է Լիբանանի անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ամրապնդմանն ուղղված ջանքերին։

Իր հերթին Լիբանանի նախագահը բարձր է գնահատել լիբանանահայ համայնքի նշանակալից ներդրումը Լիբանանի հասարակական կյանքում՝ շեշտելով, որ հայ համայնքը Լիբանանի հասարակության անբաժանելի մասն է և իր ակտիվ մասնակցությամբ կարևոր դեր ունի երկրի զարգացման ու բարգավաճման գործում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն