Օպերայի տարածքում ծառահատման աշխատանքներ են իրականացվում։
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Factor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հատվում են բացառապես թեղի ծառատեսակները՝ կենսունակությունը կորցրած կամ դրա ավարտին մոտ գտնվող։
Նրա խոսքով դրանք կփոխարինվեն սոսի տեսակի մեծ, ֆունկցիոնալություն ունեցող ծառատեսակով․ «Հաշվի առնելով, որ քաղաքի սրտում ենք, կտեղադրվի սոսի ծառատեսակի պարտիզային ձևը, այսինքն՝ գնդաձև սոսիներ»։