Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը ԱՄՆ-ում քննարկել է ռազմական օդաչուների պատրաստման հարցեր

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Ադրբեջանի պաշտպանության փոխանախարար Ռամիզ Թահիրովը Պենտագոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ Ազգային գվարդիայի բյուրոյի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Մարկ Սասևիլի հետ։

Ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կողմերը հանգամանալից մտքեր են փոխանակել ռազմական համագործակցության ներկա վիճակի մասին, քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությանը, այդ թվում՝ ռազմական օդաչուների պատրաստմանը վերաբերող հարցեր։

Թահիրովը անցած օրերին հանդիպում է ունեցել նաև ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար Չարլզ Բրաունի հետ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն