Ֆրանսիայում տեղի են ունեցել կենսաթոշակային բարեփոխումների դեմ հերթական ցույցերը |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ կենսաթոշակային բարեփոխումների դեմ հերթական բողոքի ցույցերն են տեղի ունեցել Ֆրանսիայում:

Արհմիությունները հայտնում են, որ ակցիաներին մասնակցել է քան 1 միլիոն մարդ: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ցուցարարների թիվը կազմել է 380 հազար։

Ցույցեր են անցկացվել Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում։ Ցուցարարները հրկիզել են աղբամաններ, ջարդել ցուցափեղկերը։

Լարված իրավիճակ է ստեղծվել նաև Փարիզում, որտեղ ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել։ Վերջին տվյալներով՝ մայրաքաղաքում տուժել է 10 ոստիկան, բերման է ենթարկվել 25 մարդ։

Այսօր Ֆրանսիան սպասում է 62-ի փոխարեն 64 տարեկանում թոշակի անցնելու մասին օրենքի վերաբերյալ Սահմանադրական խորհրդի եզրակացությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով