Հայաստանում ՌԴ ՀՌՕ ավիացիան ոչնչացրել է պայմանական հակառակորդի օդանավակայանը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ավիացիան ձմեռային շրջանի ստուգատեսի ընթացքում ոչնչացրել է պայմանական հակառակորդի օդանավակայանը։ Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Վարժանքներին մասնակցել են ռազմատրանսպորտային Մի-8ՄՏՎ-5 և բանակային ավիացիայի Կա-52 հետախուզական-հարվածային ուղղաթիռների անձնակազմերը Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի օպերատիվ-մարտավարական ավիացիայի բազմաթիրախային ՄիԳ-29 կործանիչների օդաչուների հետ փոխգործակցությամբ:

«Ուղղաթիռների անձնակազմերը ուսումնամարտական թռիչքներ են իրականացրել դեպի պայմանական հակառակորդի օդանավակայանի տեղակայման վայր, որտեղ ոչնչացրել են ավիացիոն տեխնիկան, օդանավակայանի ենթակառուցվածքի օբյեկտները, ինչպես նաև թռիչքուղին», – նշված է հաղորդագրության մեջ:

Հարավային ռազմական օկրուգի օդաչուները մշակել են նաև բարդ և բարձրագույն օդավարության տարրեր:

Ուսումնամարտական թռիչքներին մասնակցել են թռիչքային և ինժեներատեխնիկական կազմի ավելի քան 180 զինծառայողներ, գործի են դրվել շուրջ 40 միավոր ռազմական և Հատուկ տեխնիկա, այդ թվում՝ բանակային ավիացիայի Մի-8ՄՏՎ-5, Կա-52 ուղղաթիռներ և օպերատիվ-մարտավարական ավիացիայի ՄիԳ-29 ինքնաթիռներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն