ԿԽՄԿ-ն երկխոսում է ՀՀ իշխանությունների հետ՝ ադրբեջանցի զինծառայողներին անհապաղ տեսակցելու նպատակով |aysor.am|

aysor.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռ չեն այցելել Հայաստանում ձերբակալված Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայողներին։

«ԿԽՄԿ ներկայացուցիչները ՀՀ իշխանությունների հետ գտնվում են երկխոսության փուլում, որի նպատակն է անհապաղ տեսակցության հնարավորությունը։ Տեսակցություն դեռ տեղի չի ունեցել», – Aysor.am-ին ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: 

Նա նաև նշեց, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները կապի մեջ են ադրբեջանցի զինծառայողների ընտանիքների հետ։

ՀՀ ՊՆ-ն ապրիլի 10-ին հայտնել էր, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ադրբեջանցի զինծառայողը հայտնել էր, որ իր հետ ևս մեկ զինծառայող կա։ 

Օրեր անց՝ ապրիլի 13-ին ադրբեջանցի երկրորդ զինծառայողին հայտնաբերեց Սյունիքի Աղվանի գյուղի բնակիչ, անտառապահ Արա Սուքիասյանը։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն նույնպես հաստատեց ադրբեջանցի երկրորդ զինծառայողին հայտնաբերելու և ձերբակալելու մասին լուրերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև