Միրզոյանն ու Լավրովը կարևորել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերի ակտիվացումը

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Նախանշվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար բոլոր ուղղություններով ջանքերի ակտիվացումը՝ եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել դիվանագիտական հետագա շփումների մասին»։

 

Հիշեցնենք, որ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հանդիպել են ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում։ 

Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մասնակցում է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով