Մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը |factor.am|

factor.am: Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի համար:

Առաջնության բացմանը ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից։

Նշենք, որ Հայաստանի ներկայացուցիչները Եվրոպայի առաջնությունում պայքարը կսկսեն ապրիլի 16-ից: Մրցումները կանցկացվեն ապրիլի 15-23-ը: Ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնությանը մասնակցելու է եվրոպական 40 երկրի 380 մարզիկ: Խաղարկվելու է մեդալների 20 հավաքածու՝ տղամարդկանց և կանանց 10-ական քաշային կարգերում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն