Քննարկվում է Երևանում համայնքային ոստիկանություն ստեղծելու հարցը |armtimes.com|

armtimes.com: Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նորանշանակ քարտուղար Շվարշ Գրիգորյանին հանձնարարեց աշխատանքներ տանել Երևան քաղաքում համայնքային ոտիկանության ստեղծման հայեցակարգի ուղղությամբ։

Ըստ փոխքաղաքապետի՝ օրենսդրական փաթեթի փոփոխության կարիք է լինելու և Շավարշ Գրիգորյանին այս հարցում կօգնի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Մենք ունենք հայեցակարգ մունիցիպիալ ոստիկանության ստեղծման՝ ի շարունակություն պարեկային ծառայության ռեֆորմների և մեր միջազգային գործընկերի հետ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Կխնդրեմ, պարոն Գրիգորյան, Դուք ստանձնեք պատասխանատվություն այդ ռեֆորմների իրականացման ուղղությամբ։ Պետք է սկսել քաղաքապետարանի ներսից։ Պարոն Գրիգորյանը ևս ձեզ կհուշի, թե միջազգային գործընկերների հետ ինչ քննարկումներ ունեն այս պահին»,- ասաց փոխքաղաքապետը։

Ավինյանի խոսքով՝ հարցին կարիք կլինի վերադառնալ երկու ամսից ևս։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով