armtimes.com: Նախատեսվում է ապրիլի 20-ից 38 համարի փոքր դասի ավտոբուսները փոխարինել «Հայգեր» մակնիշի ավտոբուսներով։
Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ասաց քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:
Նա հիշեցրեց, որ ապրիլի 15-ից շահագործման հանձնվեցին 12-մետրանոց ՄԱՆ մակնիշի ավտոբուսները թվով 14 հատ՝ առաջին երթուղում:
«Նաև կատարվեց 22 համար միկրոավտոբուսային, փոքր դասի ավտոբուսային երթուղում Սիլիկյան թաղամասում ուղեգծի փոփոխություն, որն իր մեջ ներառեց 4, 5, 12 փողոցները և ամսի 16-ից 97 համար միջին դասի ավտոբուսները համալրվեցին շարժակազմերով և վերջնականգառը տեղափոխվեց Նուբարաշեն վարչկան շրջան: Նախատեսվում է ապրիլի 20-ից 38 համարի փոքր դասի ավտոբուսները փոխարինել «Հայգեր» մակնիշի ավտոբուսներով և փոքր դասի ավտոբուսներով արդեն նույնը օր շահագործման հանձնել 40 և 67 համարի երթուղիները: 40 համարը սպասարկում է Նոր Նորք-Քանաքեռ-Զեյթուն, իսկ 67-ը՝ Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները»,-ասաց նա:
Անդրադառնալով նոր տրոլեյբուսների մակատարարման ժամկետներին, Սարգսյանը նշեց՝ «այդ մամկետներն անցել են արդեն, իրենց գաբարիտային չափերից ելնելով վերջերս նոր ստացել են թույլտվություն Լարսի թունելները անցնելու: Նախատեսվում է մինչեւ շաբաթվա վերջ առաջին խմբաքանակը լինի Երևանում»: