Հաստատվել է Արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտների հայեցակարգը. որոնք են դրանք

Կառավարությունը հաստատել է «Արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտների հայեցակարգը»: Հայեցակարգի նպատակն է սահմանել առաջիկա 5 տարիներին արդյունաբերության զարգացման գերակա ոլորտները և նախանշել զարգացման ռազմավարական ուղղությունները։

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ գերակա ոլորտների զարգացման ռազմավարական ուղղությունների հանրագումարը արդյունաբերության ճյուղի համար պետք է ապահովի՝

– արդյունաբերական արտադրանքի մրցունակության բարելավում,

– արդյունաբերության արտադրողականության բարձրացում.

– արդյունաբերական արտադրանքի արտահանման դիվերսիֆիկացում՝ և՛ ապրանքների, և՛ արտահանման ուղղությունների.

– տեղական արդյունաբերական արտադրանքի՝ ներքին շուկայում տեսակարար կշռի ավելացում։

Հայեցակարգով նախատեսված գերակա ոլորտներն են՝

– սննդի արդյունաբերություն.

– ոսկերչություն և ադամանդագործություն.

– ծանր արդյունաբերություն (մետալուրգիա, քիմիա).

– սարքաշինություն (սարքեր, մեքենաներ, արևային տեխնոլոգիաներ).

– դեղագործական արդյունաբերություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով