Իրանն ու Ադրբեջանն ունեն թշնամիներ, որոնցից մեկն Իսրայելն է. Իրանի ԱԳՆ |tert.am|

tert.am:Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Կանանին ճեպազրույցում անդրադարձել է տարածաշրջանին, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ հարաբերություններին, գրում է Mehr գործակալությունը:

Իրանն ու Ադրբեջանը ունեն թշնամիներ, իսկ «սիոնիստական ռեժիմը» (Իսրայելը՝ խմբ․) այս երկու մուսուլմանական երկրների թշնամիներից մեկն է, ասել է Կանանին։

«Պառակտում և անկայունություն ստեղծելն ու վեճեր հրահրելը «սիոնիստական ռեժիմiի» (չակերտները՝ խմբ․) մոտեցումն է Իրան-Ադրբեջան հարաբերությունների, ինչպես նաև իսլամական երկրների հարաբերությունների նկատմամբ», – հավելել է նա՝ ասելով, որ Իրանը կենտրոնանում է բարիդրացիության, բարեկամական հարաբերություններով և փոխադարձ հարգանքով հարաբերությունների ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով