factor.am: Ֆրանսիայի մի շարք քաղաքներում երկուշաբթի օրը՝ ապրիլի 17-ին, նախագահ Էմանուել Մակրոնի կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ տեղի են ունեցել անկարգություններ և բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Ակցիաներ են անացկացվել Փարիզում, Լիոնում, Բորդոյում, Մարսելում, Ռենում և Ֆրանսիայի այլ քաղաքներում։
Le Figaro թերթի փոխանցմամբ՝ Լիոնում ցուցարարներն օգտագործել են ճայթրուկներ, Ռենում ոստիկանությունը ստիպված է եղել կիրառել արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ։ Բորդոյի պրեֆեկտուրան հայտնում է ցուցարարների կողմից աղբամանների հրկիզման երեսուն դեպքի մասին:
Հիշեցնենք՝ 2023թ․ մարտի 16-ին Ֆրանսիայի կառավարությունը խորհրդարանում կիրառել է արտակարգ դրույթ և շրջանցելով խորհրդարանի քվեարկությունը՝ ընդունել է կենսաթոշակային բարեփոխում, որով նախատեսվում է կենսաթոշակային տարիքի բարձրացում 62-ից մինչև 64 տարեկան, ինչպես նաև պարտադիր 43 տարվա աշխատանքային ստաժ մինչև լիարժեք կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ստանալը:
Այս բարեփոխումները ու կառավարության գործելակերպը երկրում բողոքի ակցիաների պատճառ են դարձել, որոնց ալիքը ավելի է մեծացել, երբ Մակրոնը երեկ հայտարարել է, որ չի նահանջելու ու բարեփոխումն ավարտին է հասցնելու մինչև 2023-ի վերջ։