news.am: Հայաստանը տնտեսական աճի մասով աշխարհի բոլոր երկրների մեջ հայտնվել է 4-րդ տեղում։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, «Կառավարության 2022թ. ծրագրի (2021-2026թթ.) ընթացքի եւ կատարողականի մասին» հաշվետվության քննարկման ժամանակ, ապրիլի 18-ին ասել է հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
2022թ. արդյունքներով տնտեսական աճը Հայաստանում կազմել է 12,6 տոկոս։ Ֆինանսական եւ ապահովագրական ոլորտները 2022թ. գրանցել են ՀՆԱ-ի աճի ամենաբարձր տեմպերը։ «Առեւտուրը եւ ծառայություններն ավելացել են 17 տոկոսով, շինարարական հատվածը՝ 18,8 տոկոսով, իսկ արդյունաբերությունը՝ 6,4 տոկոսով»,- նշել է կառավարության ղեկավարը։
Ընդ որում՝ ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է 8 տրլն 496 մլրդ 777,9 մլն դրամ (նախորդ տարվա միջին տարեկան գներով՝ 7 տրլն 865 մլրդ 923,1 մլն դրամ)։