Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ընդդիմադիր պատգամավորներին նիստին մասնակցելու համար |aysor.am|

aysor.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում իր ելույթում անդրադարձավ նաև նիստին ընդդիմության ներկայությանը։ Նա նշեց, որ դա էլ պատճառ է եղել, որ անդրադառնա ձեռքբերումներին ու հավելեց, որ նպատակ չունի ցույց տալու, թե Հայաստանում պրոբլեմներ չկան:՛

«Պրոբլեմները կան, պրոբլեմները տեղում են, պրոբլեմները խորանում են, բայց իմ ելույթն այն մասին էր, թե ինչ գործիքներ մենք պետք է որդեգրենք ու  ինչ գործիքներ ենք որդեգրում այդ պորբլեմներին դիմակայելու համար», – Ազգային ժողվում այս մասին հայտարարեց վարչապետը:

Նա շեշտեց՝ պետություն ունենալը թանկ հաճույք է, ու պետություն ունենալու հաճույքի համար վճարում են նրանք, ովքեր պետություն ունենալու,  այդ պետությունը պահելու, պահպանելու ու զարգացնելու կամք ունեն:

Նրա խոսքով՝  բոլոր կարգի մարտահրավերներին արձագանքը պետք է լինի և՛ սիմետրիկ, և՛ ասիմետրիկ:

«Ասիմետրիկ նշանակում է հասկանալ մարտահրավերները սրելու ու սրողների նպատակները, նրանց նպատակն է խաթարել ՀՀ բնականոն զարգացումը ու ժամանակ չթողնել զբաղվելու ՀՀ զարգացման օրակարգով, բայց մենք ոչ մի րոպե չպետք է շեղվենք Հայաստանի զարգացման օրակագից, որովհետև խոսքը մեր այսօրվա, վաղվա ու մեր երեխաների ապագայի մասին է», – նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա շնորհակալություն հայտնեց ընդդիմադիր պատգամավորներին նիստին մասնակցելու համար:

«Նրանց մասնակցությունը ինձ ավելի մեծ հնարավորություն տվեց կենտրոնանալու ձեռքբերումների ու մի շարք կարևոր հաջողությունների վրա», – ընդգծեց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև