Մոսկվայի դատարանը մերժեց Էվան Գերշկովիչի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվայի դատարանը մերժեց Wall Street Journal-ի թղթակից Էվան Գերշկովիչին մինչև դատավարությունը կալանքից ազատելու միջնորդությունը։ Նրա խափանման միջոցը չփոխվեց, լրագրողը կմնա կալանքի տակ։

Գերշկովիչը ձերբակալվել է մարտի 29-ին լրտեսության մեղադրանքով ։ Նա մեղադրանքը չի ընդունում։

Ըստ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հաղորդագրության՝ լրագրողը «ԱՄՆ-ի հանձնարարությամբ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ էր հավաքում ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի մասին»։ 

WSJ-ը կտրականապես հերքել է ԱԴԾ-ի մեղադրանքները և պահանջել անհապաղ ազատ արձակել լրագրողին։ Ավելի քան չորս տասնյակ երկրներ համատեղ ուղերձ են ստորագրել՝ պահանջելով ազատ արձակել Էվան Գերշկովիչին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն