Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի դեսպանին. Պավել Չեպլակն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին, որն ավարտում է իր առաքելությունը մեր երկրում:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել նրան՝ Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ գործընկերության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված հանձնառության և ջանքերի համար։ Մհեր Գրիգորյանը Պավել Չեպլակին մաղթել է նորանոր հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով