Ապրիլի 22-25-ը Հայաստան կժամանի Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության նախագահ, Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր և նախագահ, Արևելքի քրիստոնյաների հարցով կապի խմբի նախագահ Բրունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակությունը:
Ինչպես տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից, որ Ֆրանսիայից ժամանող պատվիրակությանը կդիմավորի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: