ՌԴ ԱԳՆ-ում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի դեսպանների հետ զրույցն անցել է կոշտ տոնով. Զախարովա |tert.am|

tert.am: Երեկ՝ ապրիլի 18-ին, ՌԴ ԱԳՆ հրավիրված ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի դեսպանների հետ զրույցն անցել է կոշտ տոնով, ասել է գերատեսչության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ինչպես գրում է kommersant.ru-ն, դիվանագետները կանչվել են այն բանից հետո, երբ նրանք ներկա են եղել ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Կարա Մուրզայի դատավարության, որի ժամանակ նա դատապարտվել է 25 տարի ազատազրկման խիստ ռեժիմի բանտում։

Զախարովան սպառնացել է, որ եթե դեսպանների նման պահվածքը շարունակվի, «դա կարձանագրվի որպես հայտարարված կարգավիճակին չհամապատասխանող վարքագիծ»։

«Երեկ նրանց հրավիրել են ԱԳՆ, նրանց ամեն ինչ բացատրել են, և այսպես կոշտ տոնով, առանց որևէ, գիտեք, ցանկության, ինչ-որ բան մեղմելու»,- ասել է Զախարովան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն