ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը ժամանել է Բաքու |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստան կատարած երկօրյա այցից հետո ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը այսօր ժամանել է Բաքու, տեղեկացնում է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանությունը։

Դիվանագիտական ներկայացուցչության փոխանցմամբ՝ Բաքվում Օլսոնը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և մի շարք բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյաների հետ։

«Պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը այցի ընթացքում կվերահաստատի Հարավային Կովկասում ժողովրդավարական, խաղաղ և բարգավաճ ապագայի հասնելու Միացյալ Նահանգների հանձնառությունը», – նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Օլսոնի այցը Բաքու կշարունակվի մինչև ապրիլի 21-ը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն