Հայաստանն էլ է պատրաստ, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն այստեղ. Փաշինյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am:Ոչ միայն Ռուսաստանը, այլն նաև Հայաստանն է պատրաստ, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն այստեղ։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ՀՀ սահմաններին ՀԱՊԿ–ի դիտորդական առաքելություն տեղակայելու հարցին։

 
«Մենք մեր մտահոգությունների սահմանը գծել ենք, և, ըստ էության, մեր մտահոգությունը կամ մեր ցանկությունը, մեր մղումն այն է, որ հնարավոր առաքելությունը լինի արդյունավետ։ Սա կարևոր է և՛ Հայաստանի, և՛ ՀԱՊԿ–ի, և՛ տարածաշրջանի համար։ Եվ մենք այդ ուղղությամբ շարունակում ենք քննարկումները»,–ասաց ՀՀ վարչապետը։
Փաշինյանը, համեմատական անցկացնելով ՀԱՊԿ–ի և ԵՄ–ի միջև, նշեց, որ ԵՄ–ի առաքելությունը ՀԱՊԿ–ի հետ նույն հարթության մեջ դնել չի կարելի։
«Եկեք ՀԱՊԿ–ը և Եվրամիությունը իրարից տարբերենք։ ՀԱՊԿ–ը ունի անվտանգային պարտավորություններ Հայաստանի նկատմամբ, ՀՀ–ն էլ ունի պարտավորություններ, որը 2022 թվականին Ղազախստանի դեպքերի ժամանակ իրականացրել է»,–ասաց Փաշինյանը։
Հետևաբար, ըստ վարչապետի, ՀՀ–ի ակնկալիքները ՀԱՊԿ–ից պետք է շատ ավելին լինեն, քան ԵՄ–ից։
 
Հիշեցնենք` 2022 թվականի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն