Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են արցախցի քաղաքացիական անձանց ուղղությամբ

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են արցախցի քաղաքացիական անձանց ուղղությամբ: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից։

«Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ ապրիլի 18-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի օկուպացված Ակնաղբյուր գյուղի վարչական տարածքում` հայկական վերահսկողության տակ գտնվող ցանքատարածքներում, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակ են բացել մի խումբ քաղաքացիների ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ-ից, գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են․ «Հաղորդագրությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն