ՌԴ-ն Հայաստանի և Ղազախստանի օգնությամբ սկսել է մի շարք ռազմական ապրանքներ ներմուծել՝ շրջանցելով պատժամիջոցները․ The New York Times |panorama.am|

panorama.am: «Ուկրաինայում սկսված պատերազմից հետո Ռուսաստանը Հայաստանի և Ղազախստանի օգնությամբ սկսեց մի շարք ռազմական ապրանքներ ներմուծել՝ շրջանցելով պատժամիջոցները»,- գրել է The New York Times (NYT) թերթը նախօրեին՝ ապրիլի 18-ին հրապարակված հոդվածում, որին անդրադարձել է eadaily.com-ը։

Ամերիկյան ամենաազդեցիկ պարբերականներից մեկը անդրադարձել է մարտի 24-ին ԱՄՆ առևտրի նախարարության աշխատակիցների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությունների ընթացքում ներկայացված նյութերին։

Նրանց տվյալներով 2022 թվականին նախորդ տարվա համեմատ ԱՄՆ-ից չիպերի և պրոցեսորների ներմուծումը Հայաստան տարեկան կտրվածքով աճել է 515 %-ով։ ԵՄ երկրներից Անդրկովկասյան Հանրապետություն նույն ապրանքների ներմուծման ծավալների աճը վերջին մեկ տարում համեմատաբար ավելի համեստ է եղել, սակայն, ի վերջո, ըստ ամերիկյան կողմի, որին մեջբերում է NYT-ը, այն կազմել է 212% (2021 թ.-ի համեմատ):

«Հայաստան ներմուծված չիպերի և պրոցեսորների 97 %-ն այնուհետ վերաարտահանվել Ռուսաստան»,- պնդում է թերթը՝ ընդգծելով, որ «ներմուծվող սարքավորումները կարևոր նշանակություն ունեն ռուսական ռազմական արդյունաբերության, մասնավորապես՝ հրթիռների արտադրության համար»։

Շարունակությունը՝ panorama.am-ում

Լուսնակարը՝ Bloomberg-ի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն