ԱՄՆ-ն ներգրավված է մնում հայ – ադրբեջանական գործընթացում. Պետդեպարտամենտ |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների դադարեցման ապահովումը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, շարունակում է մեծ նշանակություն ունենալ ԱՄՆ պետքարտուղարի համար: Այս մասին երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Էնթոնի Բլինքենը «շաբաթներ առաջ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հնարավորություն ունեցավ հանդիպել այս երկրների ղեկավարների հետ»:

«Դա մի բան է, որով մենք շարունակում ենք խորապես ներգրավված լինել: Դա մի բան է, որով պարոն Բոնոն շարունակում է զբաղվել», – նշել է Պատելը:

Հարցին, թե ե՞րբ կարելի է ակնկալել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպում, Պատելն արձագանքել է, թե չի ցանկանում ժամանակացույցից առաջ անցնել. – «Բայց վստահ եմ, որ շուտով կիսվելու ավելի շատ բան կունենանք», – հավելել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն