Առնվազն 40 մարդ է տուժել Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում տեղի ունեցած փոթորկի հետևանքով |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Երեկ փոթորիկ է գրանցվել Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում, տուժել է առնվազն 40 մարդ: Այս մասին հայտարարել է Քըրըքալեի նահանգապետ Բյուլենթ Թեքբըյըքօղլուն, որը Ղահրամանմարաշում համակարգում է երկրաշարժերից տուժածներին օգնություն ցուցաբերելու ջանքերը։

«40 տուժածներից 8-ի վիճակը ծանր է։ Վնասվել է երկրաշարժից տուժածների համար նախատեսված 170 վրան, օրվա ընթացքում նախատեսում ենք նրանց տեղավորել այլ վրաններում»,- հայտարարել է Թեքբըյըքօղլուն։

Նրա խոսքով` փոթորիկը մեքենաներ և կոնտեյներային տներ է շուռ տվել, տների տանիքներ է պոկել ու հարյուրավոր մետրեր քշել-տարել։
Հորդառատ անձրևով ուղեկցված փոթորկից հատկապես տուժել է Պազարչիկ բնակավայրը, որը փետրվարին երկրաշարժերից մեկի էպիկենտրոնն էր դարձել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն