Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը բողոքի նամակ է հղել Պետդումայի նախագահին |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան բողոքի նամակ է հղել Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ իր դժգոհությունն արտահայտելով Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Մատվեիչևի վերջին հայտարարությունների առթիվ։

«Ռուսարմինֆո» գործակալությանը տված հարցազրույցում ռուսաստանցի պատգամավորը օրերս պնդել էր, թե Բաքուն և Անկարան փորձում են Հայաստանին սադրել կտրուկ գործողությունների և տապալել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը։

«Մատվեիչևի վերջին հայտարարությունները Ադրբեջանում լուրջ մտահոգություն են առաջացրել՝ հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ռուսաստանի միջնորդական ջանքերը»,- նշել է Գաֆարովան։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն Մոսկվայում իր դեսպանատան միջոցով բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին՝ ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության հանձնաժողովի նախագահ Օլեգ Մատվեչևի «անընդունելի հայտարարությունների» պատճառով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն