Զապորոժիեի ԱԷԿ–ում պայթյուն է որոտացել |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Զապորոժիեի ատոմակայանի տարածքում պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է «Ռոսէներգոատոմի» ղեկավարի խորհրդական Ռենատ Կարչաան։

Նրա խոսքով պայթյունի հետևանքով կոտրվել են ԱԷԿ-ի չորրորդ էներգաբլոկի տուրբինային սրահի ապակիները։

«Այո՛, տուրբինային սրահի պատուհանների ապակիներն իսկապես կոտրվել են պայթյունի ալիքի հետևանքով։ Սակայն այս պատմությունն ավելի շատ կապված է ոչ թե հրետանային հարվածների, այլ ԱԹՍ-ների կիրառման հետ»,- ասել է Կարչաան։

Նա նշել է, որ ուկրաինացի զինվորականները չեն դադարում գրոհները Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա և ժամանակ առ ժամանակ փորձում են գնդակոծել այն։

Ապրիլի 5-ին կայանի անվտանգությունն ապահովող ՌԴ ԶՈւ ստորաբաժանման հրամանատարը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի հարվածային անօդաչուն (լեհական արտադրության) ընկել է Զապորոժիեի ԱԷԿ-ից քիչ հեռու։ Նա ընդգծել էր, որ ԱԹՍ-ի քաշն ավելի քան 2 կգ է եղել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն