hetq.am: Ստամբուլում կրակել են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակներից մեկի ուղղությամբ։ Այդ մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Ստամբուլի նահանգային վարչակազմի մամուլի ծառայությանը։
Նահանգապետի հայտարարության համաձայն՝ երկու անձ Թուրքիայի խոշորագույն քաղաքի Բահչելիևլեր թաղամասում կանգնել են կուսակցության գրասենյակի մոտ և հինգ անգամ օդ կրակել։ Կուսակցության գրասենյակի վերին հարկում հայտնաբերվել են չորս փամփուշտների հետքեր։ Պատահարի հետևանքով տուժածներ չկան։
Ներկայումս շարունակվում է նրանց որոնումները։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում