Անցակետ տեղադրելով՝ ադրբեջանցիները ստուգելու են Արցախ մտնող ցանկացած մեքենա. Արցախի պատգամավոր |azatutyun.am|

azatutyun.am: Արցախի նախագահի հրավիրած Անվտանգության խորհրդի նիստը շարունակվում է։ Այն մեկ ժամ է, ինչ ընթանում է, «Ազատության» հետ զրույցում այս մասին ասել է Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Կոռնիձոր-Արցախ հատվածում, հենց Լաչինի միջանցքում ադրբեջանցիները տեղադրում են հսկիչ անցագրային կետ։ Սա նոր կամրջի այն հատվածն է, որ պիտի շահագործվեր։ Այստեղով Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների մքենաներն են անցնում, այսպիսով՝ ադրբեջանցիները կկարողանան ստուգել Արցախ մտնող յուրաքանչյուր բեռ։ Այսինքն՝ այն, ինչը ոչ բացահայտ էին անում ու բացում մեքենաները, հիմա, ըստ ադրբեջանցիների՝ օրինականացրել են այդ գործընթացը»,-նշել է ընդդիմադիր պատգամավորը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն