Թուրքիայի, ՌԴ-ի, Սիրիայի և Իրանի պաշտպանության նախարարները կհանդիպեն ապրիլի 25-ին. Աքար |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Մոսկվայում վաղը Թուրքիայի, ՌԴ-ի, Սիրիայի և Իրանի պաշտպանության նախարարների հանդիպում է նախատեսվում։ Այս մասին, ինչպես փոխանցում է Anadolu-ն, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Վաղը Մոսկվայում նախատեսվում է անցկացնել Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի պաշտպանության նախարարների և հետախուզության ղեկավարների հանդիպումը»,- ասել է թուրք նախարարը։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Սիրիայի Արաբական Հանրապետության ճանապարհային քարտեզը Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի և Թուրքիայի առաջնորդների հանդիպում է պահանջում։ Նրա խոսքով` փուլային բանակցություններ կանցկացվեն չորս երկրների պաշտպանության նախարարների, արտգործնախարարների և հետախուզական ծառայությունների ղեկավարների մակարդակով։ Քննարկումների ժամանակ նախապատրաստական աշխատանքներ կտարվեն գագաթնաժողովի համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն