Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը հակասում է ԵՄ կոչերին. Ժոզեպ Բորել |1lurer.am|

1lurer.am: Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը հակասում է տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու ԵՄ կոչին: Այս մասին ԵՄ խորհրդի նիստի արդյունքներն ամփոփելիս հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Մենք քննարկել ենք Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու մասին Ադրբեջանի միակողմանի որոշումը, որը հակասում է մեր կոչին` նվազեցնելու լարվածությունը»,- ասել է նա և ընդգծել, որ ԵՄ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին` տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու հարցում:

Նա հիշեցրել է, որ ԵՄ-ն հենց այդ նպատակով է առաքելություն տեղակայել ՀՀ տարածքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով