azatutyun.am: Առնվազն մեկ մարդ է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել ռուսական ուժերի կողմից Ուկրաինայի արևելքում Կուպյանսկ քաղաքի թանգարանը հրթիռակոծելու հետևանքով։
Խարկովի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը «Ազատությանն» ասել է, որ ապրիլի 25-ին ռուսական ուժերը S-300 հրթիռներով ռմբակոծել են Կուպյանսկի կենտրոնը, հրթիռներից մեկն ընկնել է երկրագիտական թանգարի վրա։
Փրկարարական աշխատանքները շարունակվում են, հնարավոր է առնվազն ևս մեկ մարդ լինի փլատակների տակ։