Երևանում կան հուշարձան-շենքեր, որոնք անտերության են մատնված. Տիգրան Ավինյան |hy.armradio.am|

hy.armradio.am: Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ ներառելու նպատակով գույքագրվել են մայրաքաղաքում վերջին տասնամյակում տեղադրված հուշարձանները. գործընթացն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ այժմ քայլեր են ձեռնարկվում հուշարձանների տեխնիկական զննման կարգ սահմանելու համար: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է գործընթացում ներառել նաև մայրաքաղաքում առկա հուշարձան-շենքերի խնդիրը:

«Քաղաքում կան հուշարձան-շենքեր, որոնք անտերության են մատնված, չեն շահագործվում, կոտրված պատուհաններով են, և այստեղ մենք անելիք ունենք ԿԳՄՍ-ի հետ համատեղ: Օրենքով կան համապատասխան դրույթներ, թե ինչ է տեղի ունենում, երբ սեփականատերը մշակութային հուշարձան հանդիսացող շենքերի հետ չի վարվում այնպես, ինչպես որ պետք է: Մենք պետք է գրանցենք բոլոր այն հուշարձան-շենքերը, որոնք գտնվում են ոչ բարվոք վիճակում, և հետևողականորեն սկսենք աշխատել, որ դրանց վերականգնման աշխատանքները տեղի ունենան»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև